Կրեմլում հայտնել են կորոնավիրուսից Պուտինին պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցների իրականացման մասին

Կրեմլում հայտնել են կորոնավիրուսից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտպանելու համար բոլոր անհրաժեշտ միջոցների իրականացման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այն ամենը, ինչն անհրաժեշտ է նախագահի շրջապատում կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար, արվում է: իրականում խոսքը սովորական կանխարգելիչ հիգիենիկ միջոցառումների մասին է, որոնք պետք է ձեռնարկեն ՌԴ բոլոր քաղաքացիները»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեկովը:

Երկուշաբթի կորոնավիրուսի իրավիճակի մոնիթորինգի եւ վերահսկողության օպերատիվ շտաբը հայտնել է, որ Իտալիայից վերադարձած ռուսաստանցու ախտորոշումը հաստատվել է: Նրա վիճակը բավարար է: Տղամարդու հետ շփված բոլոր անձինք կարանտինի մեջ են գտնվում:

Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերին հայտնել են Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին: ԱՀԿ-ն իրավիճակը միջազգային նշանակության արտակարգ դրություն է անվանել եւ պաշտոնական անվանում տվել հիվանդությանը՝ COVID-19: