Մակրոնը Թրամփին առաջարկել է G7-ի համաժողովն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարն ուժեղացնելու համար

Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են կորոնավիրուսի դեմ պայքարում ջանքերը համակարգելու մասին։

«Գերազանց քննարկում Դոնալդ Թրամփի հետ։ Covid-19-ի դեմ ավելի լավ պայքարելու համար մենք պատրաստ ենք համակարգել մեր գիտական, բժշկական եւ տնտեսական միջոցառումները՝ G7-ում ԱՄՆ նախագահության շրջանակներում»,- Twitter-ում գրել է Մակրոնը

Ելիսեյան դաշտերի ներկայացուցիչը հայտնել է, որ Մակրոնը առաջարկել է G7-ի համաժողովն օգտագործել հիվանդության դեմ պայքարն ուժեղացնելու համար։ «Նախագահ Թրամփը համարում է, որ դա շատ լավ գաղափար է»,- ասել է պաշտոնյան։