ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում անհապաղ ընդհատել ուղեւորությունը Իտալիա եւ վերադառնալ Հայաստան. ԱԳՆ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղեւորությունը եւ վերադառնալ ՀՀ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,-ասված է հայտարարությունում