Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են. Թումո ՍՏԿ

Այս առավոտ տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Այս մասին ասված է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Ֆեյսբուքի էջում եւ ներկայացրել այդ մասին մի քանի փաստ.

1. Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:

2. Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:

Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում», նշված է հայտարարությունում, որի հեղինակները հիշեցրել են, որ ավելի վաղ ժամանակավորապես դադարեցվել էին դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը: