«Յուվենտուսի» ևս մեկ ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել, հայտնում է Goal.com-ը:

Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ: 25-ամյա պաշտպանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո «Յուվենտուսի» 121 հոգանոց անձնակազմը մեկուսացվել էր:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մատյուիդին մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ: