Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները կիրականացվեն հեռավար ռեժիմով

Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի (armkazakhstanembassy@mfa.am) միջոցով։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։

ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ մարտի 16-ից ապրիլի 15-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 19-ից Նուր-Սուլթան քաղաքում հայտարարվել է կարանտին։