Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. Եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 493.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.12 դրամ (նվազել է 3.37 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 579.91 դրամ (աճել է 12.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.34 դրամ (աճել է 0.19 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  190.51 դրամ, ոսկի՝  23,394.82 դրամ, պլատին՝ 9,410.3 դրամ: