Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին կոչ է արել վերադառնալ Ֆրանսիա

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում կոչ է անում Հայաստանում գտնվող ֆրանսիացիներին վերադառնալ Ֆրանսիա:

«Կոչ ենք անում ֆրանսիացիներին, հատկապես Հայաստանում ոչ ռեզիդենտներին, վերադառնալ Ֆրանսիա «Էյր Ֆրանս»-ի մոտակա  ուղիղ չվերթը այս կիրակի՝ մարտի 22-ին, ժամը 9.30-ին է: Դեռեւս կան առկա տոմսեր»,-գրել է նա՝ հավելելով, որ թռիչքների համար տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել Saberatours: