«Բարսելոնան» հրաժարվել է Օբամեյանգին ձեռք բերելու մտադրությունից

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրաժարվել է Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու մտադրությունից, հաղորդում է Daily Mail-ը։

Կատալոնական ակումբը որոշել է ամբողջովին կենտրոնանալ Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի վրա։

Սպասվում է, որ Օբամեյանգն ամռանը կհեռանա անգլիական ակումբից։ Նրա տրանսֆերը գնահատվում է 55 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։