ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 146–ով, կա 1 մահ, բուժվել է 49 մարդ

Հայաստանում մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 146 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի  8-ին հաստատվել է կորոնավիրուսի 3175 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 29205 (վերջին մեկ օրում՝ 1188): Փաստացի այս պահին բուժվում է 1852 անձ (մեկ օրում ավելացել է 94-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1267 անձ (վերջին մեկ օրում՝ 49 մարդ), 44 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):

Եվս 2 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է: