Գեւորգյան հոգեւոր ճեմարանը հայտարարում է 2020-2021 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2020-2021 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետեւյալ փաստաթղթերը.

ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն եւ 3 լուսանկար (3×4 չափսի),

մկրտության վկայական,

բակալավրի եւ մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,

աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձեւաչափով):

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2020 թ. մայիսի 18-ից օգոստոսի 11-ը ներառյալ՝ երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին, ժամը 10:00-16:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գեւորգյան հոգեւոր ճեմարան (հեռախոս՝ (+374 10) 517-180, (+374 77) 402026, էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com):