Հայաստանում հանրային սնունդի օբյեկտներ մտնելուց առաջ չափելու են այցելուների ջերմությունը. Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում հանրային սնունդի օբյեկտներ մտնելուց առաջ պարտադիր է լինելու այցելուների ջերմության չափումը: Արգելված է բարձր ջերմությամբ այցելուի սպասարկումը: Այս մասին մայիսի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Նա նշեց նաեւ, որ COVID-19-ով վարակման ախտանիշներ ունեցող անձանց նույնպես թույլ չեն տալու մտնել հանրային սնունդի վայրեր:

«Այս անձանց կապակցությամբ անհրաժեշտ է կապ հաստատել Առողջապահության նախարարության թեժ գծին: Այս բոլոր միջոցառումներն ուղղված են կորոնավիրուսի համաճարակի տարածման ռիսկերի կանխմանը»,- պարզաբանեց փոխնախարարը: