Մայրաքաղաքում վաղը ջերմաստիճանը կհասնի 29-ի, Արարատյան դաշտավայրում 30-ի. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով։

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +13+15, վաղը ցերեկը՝ +27+29։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+9,  ցերեկը՝ +19+24,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+24,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+24,

Լոռիում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +21+24,

Տավուշում գիշերը +12+15, ցերեկը՝ +23+28,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+24,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +24+27,

Արարատում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Արմավիրում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +19+24,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,

Արցախում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+25 (հովիտներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +28+32):