Հունաստանը կրկին բացել է հանրային լողափերը

Հունաստանը կրկին բացել է հանրային լողափերը՝ սոցիալական հեռավորության խիստ միջոցառումների պահպանման պայմաններում:

Լողափերի սահմանափակումների թուլացումը դիտարկվում է որպես երկրում զբոսաշրջային արդյունաբերությունը փրկելու բանալի, որտեղ, հավանաբար, Եվրամիությունում ամենավատ տնտեսական անկումը գրանցվի COVID-19 համավարակի հետեւանքով, հայտնում է AP-ը:

Կառավարությունը լողափերի համար սահմանել է խիստ կանոններ, դրանք խախտելու դեպքում սպառնում են մինչեւ 20 000 եվրոյի տուգանքներ եւ եռամսյա ազատազրկում:

Լողափ այցելուների թիվը չի կարող գերազանցել 40 մարդը 1000 ք/մ-ի վրա, իսկ լողափի երկու հովանոցները պետք է լինեն միմյանցից 1,5 մ հեռավորությամբ: Մարդկանց խմբերի միջեւ հեռավորությունը պետք է լինի 4 մետր:

Կառավարությունը քննարկում է մայիսի 25-ին բարերն ու ռեստորանները բացելու հարցը: