Նիկոլ Փաշինյանի այցը կազմակերպելու համար Արցախ են գործուղվում Էդուարդ Աղաջանյանը, Մանե Գեւորգյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Արցախ՝ մասնակցելու Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնակալման արարողությանը:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի այցը կազմակերպելու եւ լուսաբանելու համար մայիսի 21-22-ին Արցախ են գործուղվում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը, մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը:

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կկատարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: