«Բարսելոնան» որոշել է չվաճառել Գրիզմանին

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» որոշել է չվաճառել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է El Mundo Deportivo-ն։

29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, սակայն կատալոնական ակումբում գոհ են Գրիզմանին աշխատանքից եւ մեծ հույսեր են կապում նրա հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Գրիզմանը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ։