Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի Արցախի ոստիկանությունում. Արայիկ Հարությունյան

Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի ԱՀ ոստիկանությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  «Բարեփոխումները սկսում ենք իրավապահ մարմնից: Անձնակազմի հետ հանդիպման ժամանակ կտամ մի շարք սկզբունքային հանձնարարականներ ու կանեմ կարևոր հայտարարություններ:  Հանդիպմանը կարող եք հետևել ֆեյսբուքյան իմ էջով՝ ուղիղ եթերում, ժամը 15-00-ին»,-նշել է նա: