ՌԴ առողջապահության նախարարությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ երկրում առաջին դեղամիջոցը

COVID-19 կորոնավիրուսի դեմ երկրում առաջին դեղամիջոցը՝ «Ավիֆավիրը», որ արտադրվել է ՈՒՆՌՀ-ի եւ «ՔիմՌառ»-ի կողմից, ստացել է առողջապահության նախարարության հավանությունը, ինչի մասին է վկայում դեղամիջոցների ռուսական ռեեստրի տեղեկատվությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դեղամիջոցի առեւտրային անվանումը «Ավիֆավիր» է։ Միջազգային չարտոնագրված կամ խմբային կամ քիմիական անվանումը՝ Ֆավիպիրավիր»,- ասվում է ռեեստրի տեղեկատվության մեջ։