Emirates ավիաընկերությանը մինչեւ 4 տարի կպահանջվի՝ աշխատանքները վերականգնելու համար

Emirates ավիաընկերությանը մինչեւ 4 տարի կպահանջվի՝ աշխատանքները վերականգնելու համար, հաղորդում է AFP-ը:

Մերձավոր Արեւելքում ամենախոշոր ավիափոխադրողը, որն ունի 100 000 աշխատակից, մարտի վերջին դադարեցրել էր աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Ընկերությունը հայտարարել է, որ կրճատել է իր աշխատակիցներին, սակայն չի նշել ազատումների մասշտաբը:

Ընկերության նախագահ Թիմ Քլարքն ասել է, որ հավանաբար ընկերությունն իր գործունեությունը կվերսկսի 2024 թվականին:

Անցած շաբաթ Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան հաշվարկել է, որ 2020 թվականին գլոբալ ավիաընկերությունները կկորցնեն 314 մլրդ դոլար: