Բենզեմա. Զիդանը ցանկանում է, որ մենք հաճույք ստանանք մարզումներից

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո մարզումների վերսկսման մասին:

«Զիդանը ցանկանում է, որ մենք հաճույք ստանանք մարզումներից: Նախորդ շաբաթ մենք կենտրոնացել էինք ուժային վարժությունների վրա, արդեն այս շաբաթ սկսել են ավելի շատ մարզվել գնդակով:

Քայլ առ քայլ մոտենում ենք մեր լավագույն մարզավիճակին: Տանը գտնվելու ժամանակ շատ դժվար է պահպանել մարզավիճակը»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է RealMadridTV-ն:

Հունիսի 1-ից Իսպանիայում ակումբները վերսկսել են լիարժեք խմբային մարզումները։

Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին «Սեւիլիա» — «Բետիս» խաղով։ «Բարսելոնան» հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային», «Ռեալը» հունիսի 14-ին կընդունի «Էյբարին»։