Նոր կառուցվող ճանապարհով նախատեսվում է Հադրութը կապել Խնձորեսկին (ֆոտո)

Նոր կառուցվող ճանապարհով նախատեսվում է Հադրութը կապել Խնձորեսկին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Տաթեւիկ Հայրապետյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

«Անգամ ամենաբարդ իրավիճակներում կարևորը ռազմավարական ծրագրերն են՝ ուղղված անվտանգության ամրապնդմանը։

Բարդ օրերը կգան, կհաղթահարվեն, կանցնեն, պատմությունն էլ բոլորին իրենց տեղում կդնի՝ համապատասխան որակումներով, իսկ կարևոր ճանապարհները կկառուցվեն»,-նշել է պատգամավորը: