Մեկ օրում կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. Ապաքինվել է 775-ը, բուժվողների թիվը նվազել է 360-ով

Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 14103 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 73156 (մեկ օրում արվել է 1749 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 8573 անձ (պակասել է 360-ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 5226 անձ` վերջին մեկ օրում 775 անձ:

Ընդհանուր առմամբ, 227 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է: