Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ. ԱՆ խոսնակ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ:

Խնդրում եմ զերծ մնալ հարցի անհարկի շահարկումներից»: