Դելե Ալին որակազրկվել է եւ տուգանվել

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան Լոնդոնի «Տոտենհեմի» 24-ամյա անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիին որակազրկել է մեկ խաղով եւ տուգանել 50 հազար ֆունտ ստերլինգով փետրվարին ասիացիների վերաբերյալ կորոնավիրուսի թեմայով Snapchat-ում Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի հրապարակած երկու տեսանյութերի համար, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Տեսանյութերում երեւում է ասիական արտաքինով տղամարդ եւ լսվում է ասիական առոգանությամբ անգլերեն։ Դելե Ալին տեսանյութում ասում է, թե «այս վարակը պետք է շատ արագ լինի, որպեսզի հասնի ինձ»։

Դելե Ալին չի օգնի պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմյեր լիգայի 30-րդ տուրի տնային խաղում, որը տեղի կունենա հունիսի 19-ին։

Անգլիայի ընթացիկ առաջնության 22 խաղում Դելե Ալին խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում