- 2.7 մլն դոլար օգնություն Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
- Կորոնավիրուսով Ուզբեկստանում վարակված զբոսաշրջիկներին 3 հազար դոլարի փոխհատուցում կվճարեն
- Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում
- 20-րդ միջոցառման շրջանակում 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան աջակցություն՝ 68 հազարական դրամ
- «Այո, մի փոքրիկ լույս է սա, բայց գիշերն այնքան խավար է». Զոհրաբ Մնացականյանի տեսաուղերձը
Coachella փառատոնը 2020-ին պաշտոնապես չեղարկվել է

Coachella ամենամյա փառատոնը, որը սովորաբար տեղի է ունենում ապրիլին Կալիֆոռնիայում, այս տարի տեղի չի ունենա կորոնավիրուսի պատճառով։ Ավելի վաղ կազմակերպիչները հայտնել էին փառատոնի՝ հոկտեմբերի սկիզբ տեղափոխելու մասին։
«Coachella Valley փառատոնն ու Stagecoach քանթրի երաժշտության փառատոնը չեղարկվում են 2020թ.-ի տարվա համար COVID-19-ի համաճարակի պատճառով»,- հայտնել են կազմակերպիչները՝ նշելով, որ Ռիվերսայդ շրջանում այս պահին 9590 հաստատված դեպք է արձանագրվել եւ 365 մահվան դեպք։
Փառատոնի կայքում բոլորն, ովքեր տոմսեր են գնել եւ ցանկանում են ետ վերադարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով, կարող են որոշակի ժամանակաշրջանում ձեւակերպել միջոցների վերադարձը։ Ընդ որում, առայժմ չի հաղորդվում՝ արդյոք 2020թ.-ին ձեռք բերված տոմսերը կգործեն հաջորդ տարվա համար։