Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է նախապես ձեռք բերել կորոնավիրուսի դեմ հեռանկարային պատվաստանյութերը

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ կառավարություններից մանդատ կխնդրի՝ դեղագործական ընկերություններից կորոնավիրուսի դեմ մինչեւ 6 հեռանկարային պատվաստանյութեր նախապես գնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու պաշտոնյաներին:

Նշվում է, որ ԵՄ առողջապահության նախարարները կարող են աջակցել այդ ծրագրին, քանի որ ԵՄ-ը մտավախություն ունի, որ կարող է պատվաստումների պակաս ունենա, եթե պատվաստանյութ մշակվի:

Պաշտոնյաների խոսքով՝ այդ ծրագրի շրջանակում Եվրոպական հանձնաժողովը կառաջարկի նաեւ ժամանակավորապես մեղմել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող պատվաստանյութերի մշակման համար նորմատիվ պահանջները: