ՀՀ դեսպանը եւ Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստան մոտ 100 իրանցի մասնագետների գործուղման հարցը

Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանիի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամմեդ Ալի Ֆարախնակիանը այցելել է Իրանում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Այս մասին հաղորդվում է Facebook-ում դեսպանության էջում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երրորդ բարձրվոլտային գծի կառուցման վերսկսման եւ Հայաստան «Սանիր» ընկերության մոտ 100 աշխատակիցների գործուղման հարցը։

Տեղի է ունեցել նաեւ գազի/էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաեւ փոխնախարարների մակարդակով էներգետիկայի ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված առցանց հանդիպման անցկացման քննարկում։