Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում կատարել Օղակաձև զբոսայգու վերակառուցման վերաբերյալ։ 

«Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։

Այս փուլում կվերականգնվի եւ հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչեւ Վարդանանց փողոց։ Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,- ասված է նրա գրառման մեջ։