Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 15-ին, կազմել է 481.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.59 դրամ (նվազել է 3.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 603.59 դրամ (նվազել է 5.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.84 դրամ (նվազել է 0.09 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝  272.79 դրամ, ոսկի՝ 26,830.57 դրամ, պլատին՝ 12,722.66 դրամ: