Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 425-ով, ապաքինվել է 295 անձ, 8 պացիենտ մահացել է

Հայաստանում հունիսի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսի 17489 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 85556  (մեկ օրում արվել է 1956 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10529  անձ (ավելացել է 120 ով)

Վերջին տվյալներով ապաքինվել է 6571  անձ` վերջին մեկ օրում 295  անձ:

Ընդհանուր առմամբ, 293 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):