Պեկինի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի բռնկման չեզոքացման համար արմատական միջոցներ ձեռնակել

Չինաստանի իշխանությունները կձեռնարկեն ամենաարմատական միջոցառումները Պեկինում կորոնավիրուսի բռնկումը չեզոքացնելու համար: Այս մասին հայտարարել է Պեկինի կուսկոմի քարոզչության բաժնի ղեկավարի տեղակալ Սյույ Հեցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մենք պետք է վիրուսի դեմ պայքարի համար ձեռնարկենք ամենավճռական, առավելագույնս արմատական եւ խիստ միջոցառումներ: Ընթացիկ պահին սա ամենակարեւոր խնդիրն է, որը պետք է անհապաղ լուծել»,- ճեպազրույցում հայտնել է նա:

Պաշտոնյան շեշտել է, որ քաղաքում ստեղծվել է «չափազանց լուրջ համաճարակային վիճակ»: Սիչեն արեւմտյան շրջանի վարչակազմի ղեկավար Լի Ինի հստակեցմամբ՝ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի կորոնավիրուսի բռնկման չեզոքացման գործունեությանը ակտիվորեն միանան կամավորներ տեղի բնակիչների շարքերից:

Պեկինի Ֆենտայ հարավային շրջանում խոշորագույն մեծածախ «Սինֆադի» շուկայում կորոնավիրուսի բռնկումը հայտնաբերվել էր անցյալ շաբաթ: Վարակվածների մեծ մասը առեւտրային կետերի աշխատակիցներն են, նրանց ազգականները եւ մտերիմները: