ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի համակարգմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ մշակվել և ՄԱԿ-ին է ներկայացվել Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը: Փաստաթղթի մշակմանը մասնակցել են պետական մարմիններ, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, ՄԱԿ-ի տարբեր կառույցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Զեկույցը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում : Այն ներկայացնում է Կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնած քայլերը 2018 — 2020 թվականների ժամանակահատվածում:

Զեկույցը բաղկացած է խմբավորված հետյալ հինգ բաժիններից՝

մարդկային կապիտալի զարգացում,

ենթակառուցվածքների մատչելիության և տնտեսական զարգացման ապահովում,

կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և արդարություն,

շրջակա միջավայրի պաշտպանություն և կլիմայի փոփոխության դեմ պայքար,

համագործակցություն հանուն կայուն զարգացման նպատակների կենսագործման:

Հայաստանի Կայուն զարգացման նպատակների կամավոր ազգային գնահատման զեկույցը ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում: