Համավարակի պատճառով համաշխարհային մասնավոր հարստության ընդհանուր ծավալը 2020-ին կարող է կրճատվել 16 տրիլիոն դոլարով

Համաշխարհային մասնավոր հարստության ընդհանուր ծավալը 2020 թվականին կարող է կրճատվել 16 տրիլիոն դոլարով, եթե վատագույն կանխատեսումն իրականություն դառնա, նշվում է Boston Consulting Group (BCG) ընկերության՝ փողերի կառավարման ոլորտի վիճակի վերաբերյալ հաշվետվությունում: Համեմատության համար՝ մինչեւ 2008 թվականի վերջը ֆինանսական ճգնաժամը համաշխարհային կապիտալը կրճատել էր 10.2 տրիլիոն դոլարով, գրում է ռուսական «Ֆորբս» պարբերականը:

2019 թվականին անձնական ֆինանսական հարստության համաշխարհային ծավալը 226.4 տրիլիոն դոլար էր կազմել: 2020 թվականին՝ ամենավատ սցենարի դեպքում, երբ աշխարհը կբախվի համաճարակից եւ կարանտից հետո երկար վերականգնմանը, ընդհանուր ունեցվածքը կնվազի մինչեւ 210 տրլն դոլար: Հետագա տարիներին աճը կվերականգնվի, սակայն հատել 2019-ի մակարդակը հնարավոր կլինի միայն 2023-ին, իսկ մինչեւ 2024 թվականն այն կհասնի 243 տրլն դոլարի:

BCG-ի լավագույն սցենարի դեպքում, երբ ճգնաժամից հետո տնտեսությունը շատ արագ վերականգնվում է, այս տարի անկումը 6 տրիլիոն դոլար  կկազմի, իսկ 2019-ի մակարդակը հնարավոր կլինի գերազանցել արդեն 2021 թվականին: Մինչեւ 2024 թվականին համաշխարհային կապիտալը կաճի մինչեւ 282 տրիլիոն դոլար՝ գրեթե 40 տրիլիոն դոլարով ավել, քան ամենավատ կանխատեսման դեպքում: Արագ վերականգնման դեպքում կապիտալի կառավարիչների եկամտաբերությունը կարճ ժամանակով կարող է ընկնել, բայց դրանից հետո արագ կվերականգնվի:

Չափավոր կանխատեսումը ենթադրում է, որ տնտեսական վերականգնումը դանդաղ կլինի, իսկ համաշխարհային անձնական կապիտալը կնվազի մինչեւ 215 տրիլիոն դոլար, 2020 թվականին՝ 2019 թվականի մակարդակից ավելի քան 10 տրիլիոն դոլար: 2021 թվականին այն մի փոքր ցածր կլինի 2019-ի մակարդակից, իսկ մինչեւ 2024 թվականին 265 տրիլիոն դոլար կկազմի:

Համավարակի պատճառով առջացած ճգնաժամը կարող է կապիտալի կառավարման արդյունաբերության ամենամեծ մարտահրավերներից մեկը լինել, նախազգուշացնում է BCG-ն: Միեւնույն ժամանակ, վերջին 20 տարվա ընթացքում ոլորտը մի շարք ճգնաժամերի միջով է անցել, սակայն համաշխարհային կապիտալի աճը զարմանալիորեն կայուն է. 1999 թվականից ի վեր դրա ծավալը գրեթե եռապատկվել է՝ 1999 թվականին 80.5 տրիլիոն դոլարից մինչւի 226.4 տրիլիոն դոլար 2019-ի վերջին, գրում է BCG-ն:

«Ամենահարուստը՝ միլիոնատերերը եւ միլիարդատերերը, ամենածանր հարվածի տակ են բորսաներում անկայունության ուժեղ ազդեցության պատճառով»,- Bloomberg-ը մեջբերում է BCG-ի կապիտալի կառավարման պրակտիկայում համաշխարհային առաջատար Աննա Զաքրեւսկիին:

Վերջին 20 տարվա ընթացքում աշխարհում դոլարային միլիոնատերերի թիվը գրեթե եռապատկվել է. 1999 թվականին 8.9 միլիոնից՝ մինչեւ 2019-ի վերջին 24 միլիոնից ավել, նշվում է BCG-ի զեկույցում: Այժմ բոլոր դոլարային միլիոնատերերը միասին հանդիսանում են աշխարհում անձնական հարստության ընդհանուր գումարի կեսից ավելիի տերերը: Բոլորից շատ միլիոնատերերը Հյուսիսային Ամերիկայում են (16.4 միլիոն), իսկ նրանց կեսից ավելին (10.3 միլիոն) վաստակել են կապիտալ իրենց կապիտալը արդեն XXI դարում:

BCG-ի զեկույցում նշվում է նաեւ, որ վերջին 20 տարվա ընթացքում օֆշորային ընկերություններում կապիտալի ծավալը 1999 թվականին 3.1 տրիլիոն դոլարից աճել է մինչեւ 9.6 տրիլիոն դոլար 2019 թվականին: Անցյալ ճգնաժամերը սովորաբար միջպետական ​​ֆինանսական հոսքերի կարճաժամկետ աճի են հանգեցրել, նշում է խորհրդատվական ընկերությունը: Ինչպիսի՞ն կլինի իրավիճակը կորոնավիրուսային համավարակից հետո՝ դժվար է կանխատեսել:

Դա կախված կլինի բիզնեսի իրացվելիությանը հասցված վնասի լրջությունից, տնտեսական եի քաղաքական անկայունության աստիճանից եւ նրանից՝ արդյոք կառավարությունները ավելի խիստ հարկային կանոնակարգ կներդնեն՝ տնտեսության աջակցության ծախսերը փոխհատուցելու համար, գրում է BCG-ն: Խորհրդատուները ենթադրում են, որ կարճաժամկետ հեռանկարում ներդրողները գերադասում են իրենց միջոցների մի մասը տեղափոխել «անվտանգ ապաստարաններ»՝ չնայած միջսահմանային փոխանցումների ծավալն այս տարի դեռ կնվազի 5.4-10.2 տոկոսով: Սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում գումարների որոշ ծավալներ կարող են հետ վերադարձվել՝ իրացվելիության ավելի հեշտ հասանելիության համար: