Հերթական անգամ կոչ եմ անում լրատվամիջոցներին տեղեկատվությունը ճշտել հրապարակելուց առաջ, այլապես ինչպես միշտ հայտնվելու են ծիծաղելի վիճակում. Ի. Տոնոյան

1lur.am-ը գրում է. «Կայքերից մեկում տարածված այն տեղեկատվությունը, թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարությանը Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունքի խնդրանքով՝ ընդամենը ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու անիմաստ ու ապարդյուն փորձ է»,-Մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես, թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք: Սակայն օրենքով սահմանված կարգով՝ ինչպես այլ մարզիկների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն»,- պնդեց Տոնոյանը և հավելեց. «Հերթական անգամ կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ սենսացիոն նյութի որոնումներում չկորցնել մասնագիտական խիղճը և տեղեկատվությունը ճշտել հրապարակելուց առաջ, այլապես ինչպես միշտ հայտնվելու են ծիծաղելի վիճակում»։