Եգիպտոս մեկնող զույգերին նվիրում էինք ռոմանտիկ ընթրիք զբոսանավի վրա, այսպիսի բան շուկայում առաջարկում էինք միայն մենք. Մարինա Ավետիսյան

1lur.am-ը գրում է. Շելբի» տուրիստական ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին և այս տարիների ընթացքում իր ուրույն տեղն է գրավել շուկայում ու վստահ կարելի է ասել, որ արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել:

Фото Shelby.Company.

«Մեծ վստահություն ունենք թե´ այստեղի, թե միջազգային գործընկերների մոտ, որովհետև այս տարիների ընթացքում մեր ընկերությունն իրեն դրսևորել է որպես ստաբիլ աշխատող, զարգացող ընկերություն և որպես գործընկեր շատ վստահելի է:  Մեր ընկերությունն առանձնանում է նրանով, որ միշտ ունի իր սեփական արտադրանքը`առաջարկը»,-1lur.am-ի հետ զրույցում նշեց «Շելբի» ընկերության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյանն ու հավելեց. «Օրինակ, ամռան համար մենք ունենք հյուրանոց Սև ծովի ափին, ձմռանը` Ամանորին, բոլորին հայտնի Թբիլիսիի «Գոլդեն փելս»հյուրանոցը, որը «Շելբիի» հետ համագործակցելով 500 զբոսաշրջիկ է հյուրընկալել և նրանք Ամանորը շատ շքեղ նշելու հնարավորություն են ստացել»:

Фото Shelby.Company.

«Շելբի» ընկերությունն արդեն 5 տարի է ներկայացնում է ամառային հանգստի լավագույն տարբերակներն ամենապահանջված և սիրված ուղղություններով՝ Եգիպտոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Շրի Լանկա, Բալի, Թայլանդ, Հունաստան, Իտալիա, Մոնտենեգրո, Կիպրոս, Չեխիա և այլ ուղղություններ։

Фото Marina Avetisyan.

«Մենք ամեն տարի նոր առաջարկներ ենք ներկայացնում, մասնագիտացել ենք նաև ուրիշ ուղղություններով, դրանց մեջ է Եգիպտոսը, որտեղ ունենալով շատ լավ գործընկերներ կարողանում ենք շուկայում առաջարկել մատչելի ու մրցակցային գներ, ունենք շատ լավ գործընկեր Շրի Լանկայում, որի հետ աշխտանքներ ենք տանում որպեսզի արդեն գալիք սեզոնին`աշնանը, ունենանք մրցակցային գներ, բայց դրա հետ մեկտեղ չմոռանալով ապահովվել մեր հաճախորդների լավագույն հանգիստը»,- մանրամասնեց «Շելբի» ընկերության գործադիր տնօրենը:

Фото Marina Avetisyan.

Фото Marina Avetisyan.

Նրա խոսքով` իրենք առաջինն էին, որ խմբակային ճանապարհորդություն կազմակերպեցին դեպի Շրի Լանկա. «Մոտավորապես 25 զոբսաշրջիկ մեկնեցին այնտեղ, այցելեցին տեղի տեսարժան վայրեր ու շատ մեծ տպավորություններով վերադարձան Հայաստան»:

Фото Marina Avetisyan.

Фото Marina Avetisyan.

Մարինա Ավետիսյանը նաև ընդգծեց, որ վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունն ու պահանջարկը Կուբայի և Դոմինիկանայի ուղղություններով, դե իսկ Եվրոպական ամենախոշոր քաղաքները միշտ մեծ պահանջարկ ունեն, քանի որ շատերը ցանկանում են մեկնել, տեսնել ու ծանոթանալ եվրոպական երկրների մշակույթին ու պատմությանը:

«Շելբի» ընկերությունն ունի իր սեփական հյուրանոցը Երևանում, որն իրականացնում է տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների հյուրընկալում:

«Զբոսաշրջիկները  ժամանում են հիմնականում  ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից և հյուրընկալվում մեր «Ավրորա» հյուրանոցում: Երկու տարի է այս հյուրանոցն աշխատում է, նախորդ տարի 300 զբոսաշրջիկ ենք ունեցել, իսկ այս տարի արդեն տարվա կեսին այդ ցուցանիշը գերազանցել ենք»,-ասաց Մ.Ավետիսյանը:

Մեր հարցին թե ինչ անակնկալներ են սպասվում «Շելբի» ընկերության հաճախորդներին, վերջինս ասաց, որ անակնկալների պակաս երբևէ չի լինում. «Հաճախ ենք ունենում ակցիաներ, օրինակ ակտիվ արձագանք է ստացել մարտիության ակցիան, որի շրջանակներում Եգիպտոս մեկնող զույգերին նվիրում էինք ռոմանտիկ ընթրիք զբոսանավի վրա, այսպիսի բան շուկայում առաջարկում էինք միայն մենք: Նմանօրինակ ակցիաներ պարբերանար լինում են, ամեն անգամ նորովի փորձում ենք հաճելի անակնկալ մատուցել մեր հաճախորդներին»:

Фото Shelby.Company.

Фото Shelby.Company.

Եվ վերջում, «Շելբի» ընկերության գործադիր տնօրենը խոստացավ, որ իրենց ծառայություններից պարբերաբար օգտվող հաճախորդներին ինչպես միշտ սպասվում են բազմաթիվ անակնկալներ:

Նշենք, որ «Շելբի» ընկերությունը գործում է`  Երևան Ամիրյան փողոց 18 շենք հասցեում նաև`Տերյան 54/3 հասցեում։

Հեռ․ +374-10-508484

+374-93-310484

+374-99-300484